4125 դիտում
10:26 25-11-2016
Սեյրան Օհանյանի կադրերը մեկ մյուսի հետևից լքում են իրենց պաշտոնները, պատճառը կոռուպցիոն բացահայտումնե՞րն են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժոդովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կադրերը մեկ մյուսի հետևից լքում են իրենց պաշտոնները: Մասնավորապես մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը Օհանյանի հետ բարեկամական կապեր ունի, ազատվել է աշխատանքից:
Իսկ Սեյրան Օհանյանի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Հայրապետովը այլ աշխատանքի է տեղափոխվել: Սակայն Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո նրան հասկացրել են, որ շուտով «կզորացրվի»: Չի բացառվում, որ այս զարգացումները կապված լինեն ՊՆ-ում տարեսկզբին իրականացված կոռուպցիոն բացահայտումների հետ:
Հիշեցնենք, որ նշված երկուսը ռազմական ոստիկանության շենքում ծեծի էին Ենթարկել ՊՆ աշխատակցին՝ ստիպելով իրենց համար ցանկալի ցուցմունքներ տալ: «ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասներ պարզել ՊՆ-ից: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Այդ օղակի պաշտոնական նշանակումներն ու ազատումները մենք պաշտոնապես չենք մեկնաբանում»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1490 դիտում
16:51 20-05-2014
Որ դեպքում Հովիկ Աբրահամյանի կադրերը կկորցնեն իրենց պաշտոնները
1670 դիտում
16:45 16-10-2021
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
7948 դիտում
13:57 12-06-2014
Առեղծված՝ Մասիսի հիվանդանոցում. մեկը մյուսի հետևից մանկան նեխած պտուղ է հայտնաբերվում. բժիշկները հարցաքննվել են
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2017 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»