211652_close_icon
views-count3744 դիտում article-date 16:48 25-11-2016

Գերմանիայում 912 չվերթ է հետաձգվել Lufthansa-ի օդաչուների գործադուլի պատճառով

Գերմանական Lufthansa ավիակոնցեռնի օդաչուների գործադուլի արդյունքում հարյուրավոր ներքին ու արտաքին թռիչքներ են հետաձգվել։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով FOCUS օնլայն-թերթին։ Թերթի տվյալներով՝ միայն այսօր հետաձգվել է 830 չվերթ։ Գործադուլը կազմակերպել է Cockpit արհմիությունը։ Գործադուլի պատճառով Lufthnsa-ն կորցրել է 912 չվերթ, որոնցից 82-ը՝ միջցամաքային։ Ակցիայի առաջին օրը հետաձգվել է 87 չվերթ։ 2 օրվա ընթացքում տուժել է 215 հազար ուղևոր։ Գործադուլը տևելու է մինչև նոյեմբերի 26-ը, տեղի ժամանակով ժամը 23։59-ը։ Նշենք, որ շուրջ 5 տարի է, ինչ արհմիությունը բանակցություններ է վարում ավիակոնցեռնի ղեկավարության հետ՝ պահանջելով օդաչուների աշխատավարձի 3.66% բարձրացում։

Նմանատիպ նյութեր