2995 դիտում
16:27 25-11-2016
Նազարբաևը դեմ է Աստանան իր անունով կոչելուն
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ է հանդես եկել երկրի մայրաքաղաք Աստանան իր պատվին անվանակոչելու առաջարկին, որը ներկայացրել էին խորհրդարանի մի քանի պատգամավորներ։
«Աստանան բրենդ է։ Անհրաժեշտություն չկա մայրաքաղաքի անունը փոխել։ Հիմա բոլորը գրում են, ինտերնետում ասում։ Ես արդեն մեկ անգամ պատասխանել եմ»,-«Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում ասել է նա։
Վերջինի խոսքով՝ Աստանայում են անցկացվել ԵԱՀԿ XXI դարի առաջին գագաթնաժողովը, Ասիական ձմեռային խաղերը, կանոնավոր կերպով անցկացվում են համաշխարհային ու ավանդական կրոնական նստաշրջաններ, իսկ հաջորդ տարի տեղի կունենա EXPO-2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։
«Ամեն ինչ Ղազախստանի հետ է կապված, սակայն ամենուր հնչում է Աստանա անունը։ Ի՞նչ կարիք կա փոխելու այդ անունը»,-ընդգծել է Ղազախստանի նախագահը։
Նմանատիպ նյութեր
952 դիտում
13:31 23-11-2016
Ղազախստանում պատգամավորներն առաջարկել են մայրաքաղաք Աստանան անվանափոխել նախագահ Նազարբաևի անունով
1303 դիտում
19:53 25-04-2015
The Wall Street Journal. Բունդեստագում Գերմանիան մոտ է հայերի հետ տեղի ունեցածը Ցեղասպանություն կոչելուն
1845 դիտում
18:48 20-10-2015
Չեմպիոնների լիգա. Ղազախական «Աստանան» երկրորդ կազմով է խաղալու «Ատլետիկոյի» հետ
Այս բաժնից
793 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար
1129 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել