2354 դիտում
23:31 25-11-2016
Կայացավ ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված երիտասարդ արևելագետների 37-րդ միջազգային գիտաժողովը
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ երիտասարդ արևելագետների 37-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին երիտասարդ գիտնականներ Հայաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի տարբեր բուհերից և գիտական ինստիտուտներից: Գիտաժողովը նվիրված էր ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը գիտաժողովի բացմանն ընդգծեց երիտասարդ արևելագետների համար այս գիտաժողովի կարևորությունը գիտության ասպարեզում կայանալու առումով: Երիտասարդ արևելագետների գիտաժողովն ինստիտուտի կայացած ավանդույթներից է, և այսօր հայտնի հայ արևելագետներից շատերն իրենց առաջին քայլերը գիտությունում սկսել են հենց այս գիտաժողովից:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան մոտ երեք տասնյակ երիտասարդ մասնագետներ` ներկայացնելով տարբեր թեմաներ` անդրադառնալով ինչպես մերձավորարևելյան ընթացիկ զարգացումներին, այնպես էլ Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրներին:
Գիտաժողովին ներկայացված լավագույն զեկույցները հրապարակվում են երիտասարդ արևելագետների «Մերձավոր Արևելք» գիտական հոդվածների ժողովածուում:
[b]ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ[/b]
Նմանատիպ նյութեր
2316 դիտում
15:14 24-09-2016
Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ տոնական միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
Այս բաժնից
1210 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1051 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը