211652_close_icon
views-count7693 դիտում article-date 23:49 25-11-2016

Զինեդին Զիդան. Եկել է Խամեսի ժամը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վնասվածքի պատճառով հիմնական կազմում կարող է ընդգրկվել կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը: «Ես ոչ մեկի առջև հիմնական կազմի դռները չեմ փակում: Այժմ եկել է Խամեսի ժամը, թեպետ համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ մենք նրան իր տաղանդը ցույց տալու հնարավորություն չենք տալիս: Կարծում եմ, որ նա չպետք է լքի ակումբը, թեպետ այնքան հաճախ չի խաղում, որքան կցանկանայի: Ամեն ինչ իր ժամանակն ունի, պարզապես այդպես են դասավորվել հանգամանքները», ասել է Զիդանը: Նշենք, որ վնասվածքի պատճառով Բեյլը 2 ամիս չի խաղա:

Նմանատիպ նյութեր