211652_close_icon
views-count24238 դիտում article-date 15:32 26-11-2016

Առաջիկա ձմռան ընթացքում ժամանակ առ ժամանակ կհաստատվեն սառնամանիքային եղանակներ. Գագիկ Սուրենյան

Դեկտեմբեր-փետրվար ամիսներին հանրապետության տարածքում կանխատեսվում է ակտիվ մթնոլորտի շրջանառություն: Նշված ժամանակահատվածում մեր երկիր կներթափանցեն և արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, որոնց ուղղությունը կլինի հիմնականում Սկանդինավյան թերակղզու կողմից, և արևադարձային տաք օդային զանգվածներ՝ մերձավոր արևելքի շրջաններից: Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված՝ առաջիկա ձմռան ընթացքում ժամանակ առ ժամանակ կհաստատվեն սառնամանիքային եղանակներ, Արարատյան դաշտում հնարավոր է սառը օդի լճացումներ և մառախուղ: Արևադարձային տաք օդային զանգվածների ներխուժման դեպքում կդիտվեն բավականին տաք եղանակներ: Այսինքն, առաջիկա երեք ամիսների ընթացքում միմյանց կհաջորդեն և բավականին ցուրտ և բավականին տաք ժամանակահատվածներ: Տեղումների քանակը երեք ամիսներին էլ կանխատեսվում է նորմայից ավելի, այսինքն, սպասում ենք տեղումնառատ ձմեռ, իսկ դա նշանակում է, որ կունենանք օրեր, երբ կլինեն ձյան առատ տեղումներ, առանձին դեպքերում, երբ տաք օդի ներհոսքը կլինի շատ ինտենսիվ, նույնիսկ հովտային գոտիներում չեն բացառվում անձրևներ: Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Վայոց ձորի և Կոտայքի լեռնային գոտիներում, Լոռիում արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում երեք ամիսներին էլ կլինեն ժամանակահատվածներ, երբ օդի նվազագույն ջերմաստիճանը գիշերային ժամերին կհասնի մինչև -25...-30C, իսկ տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում՝ ցերեկը մինչև +5....+9: Տավուշի , Սյունիքի, ինչպես նաև Արցախի ցածրադիր գոտիներում արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում երեք ամիսներին էլ կլինեն ժամանակահատվածներ, երբ օդի նվազագույն ջերմաստիճանը գիշերային ժամերին կհասնի մինչև -10...-15C, իսկ տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում՝ ցերեկը մինչև +12....+17: Տավուշի, Սյունիքի, ինչպես նաև Արցախի լեռնային գոտիներում արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում՝ երեք ամիսներին էլ կլինեն ժամանակահատվածներ, երբ օդի նվազագույն ջերմաստիճանը գիշերային ժամերին կհասնի մինչև -17...-22C, իսկ տաք օդային զանգվածների ներթափանցման ժամանակ ցերեկը մինչև +10....+13: Արարատում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց ձորի և Կոտայքի նախալեռնային գոտիներում արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում երեք ամիսներին էլ կլինեն ժամանակահատվածներ, երբ օդի նվազագույն ջերմաստիճանը գիշերային ժամերին կհասնի մինչև -18...-23C, իսկ տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում՝ ցերեկը մինչև +10....+15: Երևանում արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում երեք ամիսներին էլ կլինեն ժամանակահատվածներ, երբ օդի նվազագույն ջերմաստիճանը գիշերային ժամերին կհասնի մինչև -18...-23C, իսկ տաք օդային զանգվածների ներթափանցման ժամանակ ցերեկը մինչև +12....+15: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր