211652_close_icon
views-count16168 դիտում article-date 16:48 26-11-2016

Երևանում բախվել են Mercedes-ը, Mitsubishi-ն և Skoda-ն. վարորդները մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Mitsubishi մակնիշի 77 AA 440 համարանիշի, Skoda մակնիշի 34 DN 495 համարանիշի և Mercedes մակնիշի 26 ՍՏ 282 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, սակայն վարորդները վթարի մեջ միմյանց էին մեղադրում և չգիտեին՝ վթարի մասին տեղեկացնե՞ն ապահովագրական ընկերություններին, թե՞ ոչ։ Բախման հետևանքով էլ Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև երթևեկությունը կարգավորող ցուցանակին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր