211652_close_icon
views-count7908 դիտում article-date 00:06 27-11-2016

Անգլիա. «Չելսիի» հերթական զոհը անպարտելի «Տոտենհեմն» էր, «Լիվերպուլը» ետ չմնաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ` 2:1: Սա «Տոտենհեմի» առաջին պարտությունն էր առաջնությունում, իսկ Անտոնիո Կոնտեի թիմը շարունակում է փառահեղ հաղթարշավը. սա «Չելսիի» 7-րդ անընդմեջ հաղթանակն էր: Իր հերթին հաղթանակ տարավ առաջատարներից ևս մեկը` «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպի թիմը իր դաշտում 2:0 հաշվով հաղթեց ետնապահներից մեկին` «Սանդերլենդին» Այս խաղերից հետո «Չելսին» վաստակեց 31 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» 30-ական միավոր ունեն: [b]Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր [/b]«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 2:1 Պեդրո, 45, Վիկտոր Մոզես, 51 – Կրիստիան Էրիկսեն, 11 «Լիվերպուլ» - «Սանդերլենդ»՝ 2:0 Դիվոկ Օրիջի, 75, Ջեյմս Միլներ, 90+1 (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր