211652_close_icon
views-count6156 դիտում article-date 11:28 27-11-2016

Լեհաստանում վարորդական իրավունքի վկայականը կփոխարինվի սմարթֆոնով

Լեհաստանում վարորդական իրավունքի վկայականը կփոխարինվի էլեկտրոնային տարբերակով՝ սմարթֆոնով; Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ Լեհաստանում վարորդները 2017թ.-ի վերջից կարող են երթևեկել առանց վարորդական իրավունքի, դրա փոխարեն ձեռքի տակ ունենալով հեռախոս կամ պլանշետ: Ճանապարհային ոստիկանի ստուգումների ժամանակ վարորդը պետք է նշի իր անուն, ազգանունը և հատուկ կոդը: Լեհաստանի թվային տեխնոլոգիաների նախարար Անա Ստրեժինսկայան հայտնել է, որ վարորդական իրավունքի էլեկտրոնային տարբերակը պարտադիր չէ և ցանկացողները կարող են թողնել հին տեխանձնագիրը և վարորդական իրավունքի վկայականը:

Նմանատիպ նյութեր