211652_close_icon
views-count3990 դիտում article-date 13:35 27-11-2016

Բավարական կոնցեռնը նոր՝ BMWi3 էլեկտրամեքենա կթողարկի

Բավարական ավտոկոնցեռնը հաջորդ տարի նոր՝ BMWi3 էլեկտրամեքենա կթողարկի: Այս մասին հայտնում է Reuters՝ հղում կատարելով Die Welt am Sonntag-ին: Նոր ավտոմեքենան լիցքավորումից հետո կարող է ընթանալ 300 կմ ճանապարհ: Հիշեցնենք, որ 2015 թ.-ին 25 հազար BMWi3 էլեկտրամեքենա է վաճառվել: Նոր տարբերակը կտարբերվի ավտոմեքենայի թափքի նոր դիզայնով, իսկ մարտկոցը 2 անգամ ավելի հզոր կլինի: 2017 թ.-ին նախատեսվում է վաճառել 25 հազար BMWi3 էլեկտրամեքենա, իսկ 2025թ.- ին ընդհանուր վաճառքի 25 տոկոսը կկազմեն էլեկտրամեքենաները:

Նմանատիպ նյութեր