Renault-ն նոր՝ ռեկորդային գնով էլեկտրամեքենա կթողարկի
Renault ընկերությունը մտադիր է նոր էլեկտրամեքենա թողարկել, որն, ըստ ընկերության հայտարարության՝ բավականին էժան կլինի:
Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Renault-Nissan ալյանսի ղեկավար Կառլոս Գոնը:
Հայտնի է, որ էլեկտրամեքենայի գինը 7-8 հազար դոլար կկազմի, ինչը ռեկորդային է տվյալ սիգմենտի համար:
Նշենք որ Եվրոպայում արդեն շահագործվում են Renault Twizy և Kangoo Z.E. էլեկտրամեքենաները, որոնք մեծ մասամբ բեռնափոխադրումներ են կատարում:
[img]/ups/images/0263591001481640403769495.jpg[/img]