Կասպից ծովում իրանական ուղղաթիռ է կործանվել. կա 5 զոհ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Իրանական նավթային ազգային ընկերության ուղղաթիռն ընկել է Կասպից ծովը: Այս մասին հայտնում է TACC-ը:
Իրանի Մազենդերան նահանգի հարևանությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող բոլոր 5 մարդիկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով: Այս պահին փրկարարական ջոկատներին հաջողվել է գտնել զոհվածներից միայն 3-ի դիերը:
IRNA գործակալության տվյալներով՝ Ми-17 ուղղաթիռը վաղ առավոտյան Ամիր Քաբիրից դուրս է եկել՝ նավթային ընկերության վիրավոր աշխատակցին հիվանդանոց հասցնելու նպատակով, սակայն 20 կմ թռիչքից հետո Կասպից ծովում վթարի է ենթարկվել: