2437 դիտում
15:30 27-11-2016
Մադագասկարում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բացման արարողությանը. նախատեսված է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը
Նոյեմբերի 26-ին Անտանանարիվուում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին կազմակերպության 84 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ֆրանկոֆոնիայի բարձրագույն մարմնի հաստատմանն են ներկայացված գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը, Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը, «Ջուր, խաղաղություն, անվտանգություն» բանաձևը, «Միջմշակութային երկխոսությունը՝ իբրև կայուն զարգացման գործոն» բանաձևը, առողջապահության ոլորտում ներդրումների, ճանապարհային անվտանգության վերաբերյալ բանաձևեր, մի շարք այլ փաստաթղթեր։
Գագաթաժողովի մեկնարկին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը Սենեգալից անցավ Մադագասկարին։
Գագաթաժողովին նախատեսված է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը։
Նմանատիպ նյութեր
2309 դիտում
11:33 25-11-2016
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
914 դիտում
14:56 20-03-2015
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ
1358 դիտում
18:37 18-03-2016
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին