211652_close_icon
views-count31646 դիտում article-date 16:49 27-11-2016

«Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ն Գավառի մանկատանը կահավորեց մի ամբողջ դասարան, իսկ ճաշարանում էլ կտրեցին հսկայական տորթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Կոտայքի մարզում գործող «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ի աշխատակիցները՝ տնօրեն Բալաբեկ Քոչարյանի գլխավորությամբ, հերթական անգամ այցելեցին Գավառի մանկատուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ասես, «Կանաչ հեքիաթ» ընկերության աշխատակիցների համար այն ավանդույթ է դարձել: 6-րդ տարին է՝ Բ. Քոչարյանը իր ընտանիքի անդամների հետ Գավառի մանկատան սաների համար դարձել է սպասված ու սիրելի հյուր: Այսօր այցելության ժամանակ մանկատան խաղասրահը Բ. Քոչարյանի ընտանիքը լցրեց կահույքով՝ փափուկ բազմոցներ և բազկաթոռներ նվիրելով մանկատանը: Բալաբեկի կինը անձամբ իր ձեռքով երեխաների համար կարել էր անկողնային պարագաներ՝ տղաների և աղջիկների համար տարբեր գույներով, իսկ երեխաները քնելիս ննջարան այսուհետ կմտնեն հատուկ պատրաստված հողաթափերով: «Կանաչ հեքիաթ»-ի աշխատակիցները իրենց հետո բերել էին նաև կանաչ եղևնի խորհրդանշող հսկայական տորթեր, և այն կտրելու պատիվը տրվեց մանկատան սանին, ում ծննդյան օրն էր այսօր: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը իր և սաների անունից շնորհակալության և երախտիքի խոսքեր ուղղեց «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ի տնօրենին, նրա ընտանիքին ու աշխատանքային ընկերներին, ովքեր 6-րդ տարին է՝ առանց որևէ շահ հետապնդելու այցելում են մանկատուն, օգնության ձեռք մեկնում երեխաներին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր մանկատան 17 սան բարեգործական ակցիայի շրջանակում ներկա են գտնվելու Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի սառցե շոուին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 194+
194+

Նմանատիպ նյութեր