211652_close_icon
views-count24358 դիտում article-date 18:09 28-08-2015

Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի 25-րդ տարեդարձը նշվեց Գավառի մանկատանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ Ոստիկանության Զորքերի 1033 զորամասում տոնական օր էր: Մեծ շուքով նշվեց զորամասի կազմավորման 25-րդ տարեդարձը: Շուրջ 3 տարի ավանդույթ է դարձել զորամասում զորամասի ծննդյան օրը նշել Գավառի մանակատանը և քանի որ շուտով գիտելիքի օրն է, մանկատան երեխաներին անհրաժեշտ գրենական պիտույքներով այցելեցին դպրոց: Զորամասի զինծառայողներին զորամասի հրամանատար գնդապետ Գուրգեն Գրիգորյանը ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և Ոստիկանության Զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի անունից շնորհավորեց անձնակազմին զորամասի ծննդյան առթիվ: ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանի հովանու ներքո և գնդապետ Գ. Գրիգորյանի նախաձեռնությամբ կատարվեց երթ` Գավառի մանկատուն: Հրամանատարի լոզունգն էր. «Մանկատան երեխան ավելի լավ պայուսակով և գրենական պիտույքով պետք է գնա դպրոց, քան որևէ մեծահարուստի երեխան», և այդպես էլ եղավ: Զորամասը իր կողմից մանկատուն տարավ յուրաքանչյուր երեխայի համար տետրեր, գրիչներ և այլ գրենական պիտույքներ, ինչպես նաև ավանդույթ դարձած մատաղի գառներ, տարբեր տեսակի ուտեստներ, մրգեր, բանջարեղեններ: Մանկատան ճաշարանում կազմակերպվեց տոնական միջոցառում: Երեխաներին զորամասի անձնակազմի կողմից հանձնվեց նվերները: Երեխաները մեծ ոգևորությամբ և հանդիսավորությամբ ընդունեցին նվերները, և իրենց կողմից համերգային ծրագիր և բեմականություն ներկայացրեցին զորամասի ծառայողներին: Համերգային ծրագրով հանդես եկան նաև զորամասի մի շարք զինզառայողներ: Այնուհետև Տերունական աղոթքով զորամասի կին զինծառայողները երեխաներին մատուցեցին մատաղը: Իր շնորհակալական խոսքը զորամասի հրամանատարին և անձնակազմին ուղղեց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Զորամասի զինծառայողները երեխաներին ցույց տվեցին սպորտային հնարքներ, ինչպես նաև բացատրեցին ոստիկանի դերն ու նշանակությունը: Հրաժեշտի պահը հուզումնալից էր: Զորամասի անձնակազմը հրամանատարի գլխավորությամբ վերադառնալու ակնկալիքով հրաժեշտ տվեցին երեխաներին: Ճանապարհին անձնակազմը հրամանատարի գլխավորությամբ եղավ Այրիվանքում և աղոթք կատարեց ի նպաստ այդ երեխաների բարօրության և զորամասի անձնակազմին անփորձանք ծառայության: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր