211652_close_icon
views-count22853 դիտում article-date 15:17 28-11-2016

Արտակարգ դեպք Երևանում. ազատամարտիկի միակ ապրուստի միջոց կրպակը վերածվել է մոխրակույտի. գուցե թաղապետարանը օգնության ձե՞ռք մեկնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 91 շենքի մոտ գտնվող կոշիկի վերանորոգման կրպակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն հրշեջներին չի հաջողվել մարել կրակը, ինչի պատճառով էլ կրպակն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն պատկանում է ազատամարտիկ Լևոն Սարիբեկյանին, ով կոշիկի վերանորոգմամբ էր զբաղվում և դա նրա միակ ապրուստի միջոցն էր։ Հավաքվածներն ասում էին, որ եթե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը ցանկություն ունենա, կարող է օգնել ազատամարտիկին, որպեսզի կարճ ժամանակում լուծվի նրա կրպակի հարցը և նա շարունակի իր աշխատանքը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ճշտվում է, սակայն կրպակի հետնամասում տեղադրված էր աղբամաններ և չի բացառվում, որ հենց աղբամանում առաջացած կրակը պատճառ է դարձել խոշոր հրդեհի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր