211652_close_icon
views-count2807 դիտում article-date 12:53 29-11-2016

Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի ևս 14 շրջաններ

Սիրիայի կառավարական ուժերին այս գիշեր հաջողվել է գրոհի ու կատաղի մարտերի արդյունքում ազատագրել Հալեպի ևս 14 շրջաններ, որոնք գտնվում էին ապստամբների ու զինված հանցախմբերի վերահսկողության տակ, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների հարցերով սիրիական կենտրոնին։ «Վերջին օրերին լիովին ազատագրվել են Հալեպի 14 շրջաններ (շուրջ 300.000 բնակելի շինություն)։ Գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող շրջաններից հեռացել են ավելի քան 8500 խաղաղ բնակիչներ, նրանցից 4000-ը երեխաներ են։ Քաղաքը լքողներին տրամադրվել է սնունդ, ժամանակավոր կացարան, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բժշկական օգնություն»,-ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։ Բացի այդ, վերջին օրերին 140-ից ավելի գրոհայիններ դադարեցրել են դիմադրությունը և ուղևորվել դեպի մարդասիարական միջանցքներ։

Նմանատիպ նյութեր