Սիրիական բանակն ազատագրել է Դամասկոսից ոչ հեռու գտնվող Խան աշ-Շիխ քաղաքը և 13 փոքր բնակավայրեր
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության ռուսական կենտրոնը հայտնել է, որ Սիրիայի կառավարական ուժերը դեկտեմբերի 1-ին իրականացրած մի քանի գրոհների արդյունքում կարողացել են ահաբեկիչների վերահսկողության ներքո գտնվող Խան աշ-Խիշ քաղաքն ազատագրել, հաղորդում է gazeta.ru-ն։
Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսից ընդամենը 15 կմ հեռավորության վրա։
Բացի Խան աշ-Խիշից, սիրիական բանակն ազատագրել է նաև քաղաքին հարակից 13 փոքր բնակավայրեր, որոնք 2012 թվականից գտնվում էին «Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ», «Ահրար աշ-Շամ» և «Սաիֆ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ։