1582 դիտում
15:56 29-11-2016
Կիրականացվեն Երևան քաղաքի 2016 թ. բյուջեի կատարման հաշվետվությունների աուդիտորական ծառայություններ
Երևանի ավագանու նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին։
Համաձայն ավագանու որոշման՝ աուդիտորական ծառայությունների ավարտման վերջնաժամկետ է սահմանվել 2017 թվականի փետրվարի 23-ը:
Նկատի առնելով հանգամանքը, որ դեռևս 2015 թվականին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ «Նուբարաշեն թաղային համայնքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ն անվանակոչվել է Վիլլի Մոկացյանի անունով, Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել «Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշմանը:
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս բոլոր հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել դեկտեմբերի 21-ին:
Երևանի քաղաքապետարան
Նմանատիպ նյութեր
2527 դիտում
21:19 29-11-2017
Կիրականացվեն Երևան քաղաքի 2017 թ-ի բյուջեի կատարման հաշվետվությունների աուդիտորական ծառայություններ
Այս բաժնից
892 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի
811 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան
820 դիտում
22:35 09-01-2025
Վշտացած ենք Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով. ՀՀ ԱԳՆ