Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը երկրում եռօրյա սուգ է հայտարարել` ի հիշատակ Կոլումբիայում տեղի ունեցած ավիաղետի զոհերի:
Չարթերային օդանավը Կուլումբիայից Բրազիլիա էր թռչում և Մեդելյին քաղաքի մոտակայքում աղետի է ենթարկվել: Ներկա պահին նշվում է 75 զոհի մասին: Եվս 6-ը ողջ են մնացել:
«Այս տխուր պահին ես իմ ցավակցությունն եմ հայտնում տասնյակ բրազիլական ընտանիքներին, որոնք աղետի արդյունքում հարազատներ են կորցրել: Մենք պատրաստ ենք ցանկացած օգնություն ցույց տալ տուժածների ընտանիքներին», ասել է Տեմերը:
Հիշեցնենք, որ օդանավում է գտնվել բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբը, որի 28 խաղացող և ներկայացուցիչ զոհվել է:
Նշենք, որ նույն ինքնաթիռը մեկ ամիս առաջ սպասարկել է Արգենտինայի հավաքականին` Մեսիի գլխավորությամբ: Աղետի հիմնական պատճառ է առայժմ համարվում եղանակային անբարենպաստ պայմանները: