211652_close_icon
views-count4267 դիտում article-date 18:53 30-11-2016

«Փոքր Մհեր» կրթահամալիրում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ. ՄԻՊ

Տեղեկության հրապարակային աղբյուրներից 2016 թվականի նոյեմբերի 28-ին ստացած տվյալների համաձայն՝ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/28/102526/]«Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում[/url] կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Տեղի է ունեցել անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ ունեցել կրթահամալիրի սաների հետ, հանդիպել կրթահամալիրի ղեկավարությանը, կատարել այլ համապատասխան ուսումնասիրություններ: Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկտամամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային: Մարդու իրավունքների պաշտպանը հարցն անմիջապես քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ և քննարկման արդյունքներով պայմանավորված նաև նախարարություն են ներկայացվել կրթահամալիրում արձանագրված խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված առաջարկով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այս հարցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ աշխատանքը և հետևողական կլինի «Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու գործում: Սույն հայտարարությամբ չեն հրապարակվում նկարագրված խնդիրների մանրամասները՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահը, ինչպես նաև հարցի քննարկման ընթացակարգի իրավական պահանջը: [b]ՄԻՊ աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր