211652_close_icon
views-count5460 դիտում article-date 15:46 01-12-2016

Մումբայի օդանավակայանում երկու ինքնաթիռներ են բախվել

Հնդկաստանի Մումբայ քաղաքի միջազգային օդանավակայանի թռիչքուղում իրար են բախվել IndiGo ավիաընկերությանը պատկանող Airbus A-320 և Kuwait Airways ավիաընկերությանը պատկանող Airbus A-330 ինքնաթիռները, հաղորդում է The Times of India-ն։ IndiGo ավիաընկերության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ Kuwait Airways-ի օդանավը, որը Մումբայ էր ժամանել և ուղևորվում էր դեպի կայանատեղի, թևով հարվածել է թռիչքուղում կանգնած IndiGo-ի օդանավին։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 06։00-ին։ Դեպքի մասին օդանավի անձնակազմին հայտնել է լուսամուտի մոտ նստած ուղևորներից մեկը, ով տեսել է, թե ինչպես է մյուս օդանավը հարվածում թևով հնդկական օդանավին։ Հարվածի հետևանքով վնասվել է IndiGo-ի օդանավի թևի ծայրամասը։ Ուղևորներն իջեցվել են օդանավից և տեղափոխվել այլ օդանավ։

Նմանատիպ նյութեր