2955 դիտում
21:38 01-12-2016
Մարդու իրավունքների պաշտպանի որոշման արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանն անձին ազատ է արձակել
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում, որով արձանագրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի իրավունքների խախտում:
Մասնավորապես, Պաշտպանը հաստատված է համարել, որ տեղի է ունեցել կալանավորված անձի իրավունքների խախտում` կապված անձի առողջական վիճակի և քրեակատարողական հիմնարկում նրան բժշկական օգնության ցուցաբերման հետ:
Այս կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում կալանավորված անձին կալանքից ազատելու և նրա նկատմամբ կալանքի փոխարեն գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին՝ հիմք ընդունելով նաև խախտում արձանագրելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախարարությանն ուղղված Պաշտպանի դիմումին, համաձայն որի՝ վերջինս անհրաժեշտ է համարել կալանավորված անձին անհապաղ տեղափոխել համապատասխան առողջապահական մասնագիտացված բուժական հիմնարկ: Դատարանն իր որոշմամբ հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների պաշտպանը հաստատված է համարել ազատությունից զրկման վայրում բուժման պայմանների հետ կապված կալանավորված անձի իրավունքների խախտումը:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Պաշտպանի որոշմանն արված վկայակոչումները, ինչպես նաև ազատությունից զրկման վայրում գտնվող անձի առողջական վիճակի և դրա հետ կապված` նրա պահման պայմանների վերաբերյալ դատարանի իրավական վերլուծությունները:
[b]
ՄԻՊ աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
2551 դիտում
22:31 12-11-2021
Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին
Այս բաժնից
763 դիտում
20:57 18-01-2025
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ․ Դըկոտինյի
1108 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը