211652_close_icon
views-count1229 դիտում article-date 10:06 02-12-2016

Միայն ՀՀԿ-ն է ձգտում ազնիվ ընտրությունների, իսկ մյուսները երազում են, որ ընտրությունները կեղծվեն. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Ընդդիմության մեջ էլ եմ տեսնում ցանկություն՝ արդար ընտրություններ անցկացնելու: Ոչ բոլորի մոտ, իհարկե, բայց լուրջ, պետականամետ ընդդիմադիր գործիչները իրենք էլ ուզում են, որ երկրում լինեն ժողովրդավարական ընտրություններ»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «ՉԻ» - Այ հիմա ամեն ինչ պարզ դարձավ: Թէ չէ մինչև հիմա մեզ թվում էր, թե միայն ՀՀԿ-ն է ձգտում ազնիվ ընտրությունների, իսկ մյուսները երազում են, որ ընտրությունները կեղծվեն: Բայց՝ չէ. ՀՀԿ-ն մեծահոգաբար խոստովանում է, որ ընդդիմության մեջ է՛լ կան ազնիվ ընտրությունների ձգտողներ, այսինքն՝ ՀՀԿ-ն միայնակ չէ իր այդ վսեմ առաքելության իրականացման փշոտ ճանապարհին: Բայց եթե հաշվի առնենք, թե ՀՀԿ-ն ինչպես է արդար ընտրություններ անցկացնում՝ երևի արժե պրն Շարմազանովին խնդրել, որ հստակեցնի, թե կոնկրետ ո՛ր «պետականամետ ընդդիմադիր գործիչներն» են այդ հարցում համագործակցում ՀՀԿ-ի հետ: Բա չիմանա՞նք, թե ովքեր են ՀՀԿ-ի «արդար ընտրությունների» շահառուները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր