211652_close_icon
views-count53265 դիտում article-date 11:17 03-12-2016

«Յոնջլախցի Նորո» մականվամբ նախկինում դատվածին դատարանը կալանավորեց. նա տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանը միջնորդություն է ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի «Յոնջլախցի Նորո» մականվամբ Երևանի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և Յոնջլախցի Նորոն, ով կասկածվում է ապօրինի զենք կրելու և սպանություն կատարելու մեջ, կալանավորվեց։ Նրան դատարանից տեղափոխեցին Նուբարաշենի բանտ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/01/102839/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի կողմից ստեղծված քննչական խմբի անդամ, ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը: Վերջինս նախկինում մի քանի անգամ դատված է եղել և քրեական աշխարհում հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականվամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վերջինս կասկածվում էր այս տարվա սեպտեմբերի 2-ին, ժամը 21:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Թթու Ջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ: Նշված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանը, ով նույնպես կասկածվում էր Վ. Գևորգյանի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Յոնջլախցի Նորոյին սպանության հաջորդ օրը Մալաթիայի ոստիկանները տեղափոխել էին ոստիկանություն, սակայն հետո ազատ էին արձակել, մինչդեռ եղել էին փաստեր, որ նա ոչ միայն մասնակից էր եղել սպանությանը, այլև հրահրել էր: Զարմանալին այն էր նաև, որ ոստիկանները բավարարվելով Ա. Հայրապետյանի կցկտուր խոստովանական ցուցմունքներով՝ Յոնջլախցուն ազատ էին արձակել: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Մալաթիայի քննիչները հսկայածավալ քննչական գործողություններ էին կատարել և ձեռք բերել նոր ապացույցներ, այդ թվում՝ փորձագետի եզրակացություն, որից հետո քննիչը որոշում էր կայացրել Յոնջլախցի Նորոյին որպես վկա հրավիրել քննչական բաժին: Սակայն 2 օր Ն. Ղազարյանը «մատների վրա խաղացրել էր» քննիչներին, ի վերջո, քննչական բաժնին հաջողվել էր նրան հայտնաբերել և տեղափոխել Մալաթիայի քննչական բաժին: [b]Ոստիկանների կողմից բաց թողնված, քննիչի կողմից ձերբակալված Յոնջլախցի Նորոն [/b][img]/ups/images/0552086001480748016352295.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր