3545 դիտում
11:12 03-12-2016
ՊՆ-ն պարտավոր է իրազեկել հարազատներին որդիների վիրավորվելու մասին. Արթուր Սաքունց. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Անձի նկատմամբ պետության պատասխանատվությունն առաջին տեղում է գտնվում»,- երեկ անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը և տեղեկություններին, թե հայկական կողմը վիրավորներ է ունեցել, հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նա ասաց, որ ՊՆ-ն պարտավոր է հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ տալ հստակ, օբյեկտիվ տեղեկատվություն. «Առնվազն պետք է հարազատներին իրազեկի նրանց որդիների վիրավորվելու հանգամանքի մասին, քանի որ միշտ էլ կան կասկածներ, որ կարող է մարդու վիրավորվելու, առողջական խնդիրների, մահվան պատճառ դառնալ ոչ թե հակառակորդի կրակոցը, այլ կանոնադրական հարաբերությունների խախտումը, այլ անձանց կողմից անձի նկատմամբ ոտնձգությունը:
Ցանկացած հիմնավորում ու ձևակերպում, հղում ծառայողական կամ պաշտպանական գաղտնիքին տեղին չէ, երբ խոսքը վերաբերում է անձի առողջությանը: Անկախ նրանից՝ դուր է գալիս դա պաշտպանական գերատեսչությանը և նախարարի օգնականներին, մենք այդ պահանջը ներկայացնելու ենք և հետամուտ լինելու»,- ասաց իրավապաշտպանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4584 դիտում
11:01 13-03-2020
Արթուր Սաքունց. «Իշխանությունը շատ կտրուկ պետք է կասեցնի նման սադրիչ գործողությունները». newsline.am
1767 դիտում
15:35 27-04-2022
Պետք է արմատապես վերանայել պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող կառույցների աշխատանքը. Արթուր Սաքունց
Այս բաժնից
1441 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»