4650 դիտում
11:01 13-03-2020
Արթուր Սաքունց. «Իշխանությունը շատ կտրուկ պետք է կասեցնի նման սադրիչ գործողությունները». newsline.am
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը [url=https://www.facebook.com/asakunts/posts/2320474951585621]գրել[/url] է. «Համացանցում տեսանյութ է տարածվում «Հեղափոխության պահապաններ» տարբերանշանով մարդկանց կողմից քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։
Խմբով ճնշում են գործադրում քաղաքացու նկատմամբ, պահանջելով ներողություն խնդրել վարչապետին հայհոյելու համար։
Այս կադիրովական ոճի խուլիգանական գործողությունները պետք է կասեցվեն։
Սա ուղղակի խայտառակություն է, և իշխանությունը պետք է հստակ դատապարտի նման ինքնիրավչությունը, իսկ ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի նման խուլիագանական գործողությունը կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Ոչ ոք չպետք է հետապնդվի իր կարծիքի համար, նույնիսկ հայհոյական արտահայտությունների համար, բացառապես պետք է գործեն իրավական մեթոդները և օրենքները։
Սա էր մնացել, որ քաղաքական աստառով խուլիգանական խմբեր գործեն արդեն իբր թե հեղափոխության պաշտպանության նպատակով։
Իրանում կան նման կառույցներ` իսլամական հեղափոխության պահապաններ, որի ղեկավարը վերջերս սպանվեց Իրաքում։
Նման կերպ գործում են Չեչնիայում` կադիրովականները, Ռուսաստանում` պուտինիստները։
Իշխանությունը շատ կտրուկ պետք է կասեցնի նման սադրիչ գործողությունները, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ ժողովրդավարական և իրավական պետության արժեքների և սկզբունքների հետ»։
Նմանատիպ նյութեր
1827 դիտում
15:35 27-04-2022
Պետք է արմատապես վերանայել պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող կառույցների աշխատանքը. Արթուր Սաքունց
3590 դիտում
11:12 03-12-2016
ՊՆ-ն պարտավոր է իրազեկել հարազատներին որդիների վիրավորվելու մասին. Արթուր Սաքունց. «Առավոտ»
Այս բաժնից
631 դիտում
23:01 17-01-2025
Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
1306 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am