211652_close_icon
views-count2828 դիտում article-date 14:10 03-12-2016

ԱՄՆ-ն 350 մլն դոլարի ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել երկրի պաշտպանության ոլորտի 2017 թվականի բյուջեի նախագծին, հաղորդում է «Ամերիկայի ձայն-ը; Նախագծում նախատեսված է 350 մլն դոլարի ռազմական օգնություն՝ Ուկրաինային։ Փաստաթղթղում ասվում է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել ուկրաինական իշխանություններին՝ ապահովելու համար երկրի ներքին անվտանգությունը։ Մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի Ուկրաինայի պետական սահմանային ծառայությանը, որի համար անրաժեշտ են համապատասխան սարքավորումներ և տեխսպասարկում՝ պաշտպանության և սահմանային մոնիթորինգի համար։ Ամերիկացի օրենսդիրները նաև նշել են, որ փորձում են այդկերպ հասնել Դոնբասի հարցով մինսկյան համաձայնությունների իրագործմանը։

Նմանատիպ նյութեր