211652_close_icon
views-count1582 դիտում article-date 22:09 17-04-2014

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնություն կցուցաբերի

ԱՄՆ-ն պարտավոր է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել, հաղորդում է Reuters-ը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը: «Այսօր առավոտյան ես զանգահարեցի Ուկրաինայի պաշտպանության նախարարին, որպեսզի հայտնեմ, որ նախագահ Օբաման ընդունել է որոշում լրացուցիչ խաղաղ ռազմական օգնություն ուղարկենք Ուկրաինային»,- հայտարարել է նա Պենտագոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Նմանատիպ նյութեր