ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Հալեպ քաղաքի հետգրավումը կառավարական զորքերի կողմից դեռևս չի նշանակում, որ վերջ կդրվի սիրիական պատերազմին, հաղորդում է Gazeta.ru-ն։
Քերրին հայտարարությունն արել է Բեռլինում անցկացված «ԳԴՀ-ին մատուցած ծառայությունների համար» բարձր պարգևի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ։
«Բոլորն ասում են, որ Սիրիայում ռազմական որոշում չկա, և դա այդպես է։ Եթե նույնիսկ Հալեպն էլ ընկնի, ապա դա չի կարող վերջ դնել պատերազմին։ Իսկ վերջում Ռուսաստանը, Ասադը, իրանցիները և այլոք ստիպված կլինեն հասկանալ, որ առկա են այլ շահեր ու հետաքրքրություններ, որոնք հարկավոր է լուծել մինչև հակամարտության ավարտը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներն, անշուշտ, ձգտում է այդ պատերազմին վերջ դնել, քանի որ գիտակցում է, որ ռազմական լուծում չի կարող լինել, իսկ բոլոր արյունահեղությունների հետևանքները դեռ տասնամյակներ շարունակ նկատել կտան Սիրիայում։