211652_close_icon
views-count2356 դիտում article-date 16:29 06-12-2016

Facebook-ը, Twitter-ը և YouTube-ը կստեղծեն ծայրահեղականների տվյալների միասնական բազա

Ինտերնետ-տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն ընկերություններից Facebook-ը, Twitter-ը և Youtube-ը փոխադարձ համաձայնություն են ձեռք բերել, որի հիմքում կստեղծեն տվյալների միասնական բազա։ Նրանում ներառվելու են այն ծայրահեղականների տվյալները, ովքեր ահաբեկչական քարոզչություն են իրականացնում համացանցի միջոցով, հաղորդում է BBC-ն։ Բազայում կներկայացնեն նաև նրանց վիրտուալ մատնահետքերը։ Բազայի միջոցով հնարավոր կլինի հետևել կայքերում ներբեռնվող նյութին և հեռացնել այն մինչև տարածվելը։ Ժամանակի հետ նշված բազային հասանելիություն կստանան նաև այլ ընկերություններ։ Եթե օգտատերը համարի, որ իր բեռնած նյութը ահաբեկչական որևէ բովանդակություն չունի, ապա կարող է այդ հարցով դիմել սերվիսին։

Նմանատիպ նյութեր