5889 դիտում
20:13 06-12-2016
Զինեդին Զիդան. Մենք պատրաստ ենք ճակատամարտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը:
«Դա եզրափակիչ է: Ցանկանում ենք վաղը հաղթել և միայն հաղթանակի մասին ենք մտածում: Ցանկանում ենք խմբում 1-ին տեղը գրավել: Բոլորը` բացի Բեյլից, պատրաստ են խաղին:
Պատրաստվում ենք մեր լավագույն խաղը ցուցադրել: Կաշխատենք արագ գոլ խփել: Դա շատ ծանր, էներգատար խաղ է լինելու: Թիմը պատրաստ է ճակատամարտին և գիտի իր անելիքը:
Դա մեծ խաղ է, վերջինը խմբում: 1-ին տեղը խմբում միշտ էլ մեր գլխավոր նպատակն է», ասել է Զիդան:
Նշենք, որ այդ խաղում, որը կկայանա դեկտեմբերի 7-ին, «Բորուսիային» խմբում 1-ին տեղը գրավելու համար բավարար է ոչ-ոքին, իսկ «Ռեալին» միայն հաղթանակ է անհրաժեշտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2765 դիտում
13:36 28-09-2016
Զինեդին Զիդան. Մենք ամաչում ենք վերջին արդյունքների համար
2081 դիտում
21:27 23-08-2019
Զինեդին Զիդան. Մենք հույսեր ենք կապում Բեյլի հետ
Այս բաժնից
2227 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2881 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2407 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում