16436 դիտում
20:29 06-12-2016
Վրաերթ Երևանում. 66-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով փողոցն անցել է թույլատրելի հատվածով. վերջինիս տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա- Սեբաստիա թաղամասի բնակիչ, 66-ամյա Ռազմիկ Մելքոնյանը Բագրատունյաց փողոցում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 65 SO 245 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+