24310 դիտում
10:59 07-12-2016
Բանտապետն աշխատասենյակում եղբոր նկարը կախելու պատճառով տեղափոխվել է այլ աշխատանքի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանը զավեշտալի պատմության կիզակետում է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից 2015-ի մարտին «Սևան» ՔԿՀ տեղափոխվելու պատճառը այն է եղել, որ Ա. Խաչատրյանի աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարը բացակայել է: Փոխարենը բանտապետի սենյակում եղել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի լուսանկարը, որը նրա հորեղբորորդին է:
Պարզվում է, որ դատապարտյալներից մեկը պետի աշխատասենյակ մտնելու ժամանակ հաջողացրել է գաղտնի լուսանկարել Գագիկ Խաչատրյանի՝ պատից կախված նկարը: Չգիտես ինչպես, այն հայտնվել է ՔԿ վարչության ղեկավարության ձեռքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը