211652_close_icon

Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է

views-count1909 դիտում article-date 16:15 07-12-2016
Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ, մշտապես սկանդալների մեջ հայտնվող Սիլվիո Բեռլուսկոնիին այսօր տեղափոխել են Միլանի «Սան Ռաֆայել» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնել է askanews-ը, պատճառը եղել է սրտի ռիթմիկ խախտումը։ Գործակալության տվյալներով՝ 80-ամյա քաղաքական գործչի բժիշկը՝ Ալբերտո Ջանգրիլլոն, հայտարարել է, որ բուժզննումն արդեն ավարտվել է և առաջիկա օրերին Բեռլուսկոնին դուրս կգրվի հիվանդանոցից։ Այս տարվա հունիսին Բեռլուսկոնին սրտի վիրահատության էր ենթարկվել։ Բժիշկները փոխել էին սրտի աորտալ փականը, ինչից հետո նրան խորհուրդ էին տվել հրաժարվել ակտիվ քաղաքական կյանքից։

Նմանատիպ նյութեր