211652_close_icon

Ինչու՞ ավանդ. 3 պատճառ ավանդ ձևակերպելու համար

views-count1369 դիտում article-date 11:53 18-03-2025
Ավանդների գաղափարը սկիզբ է առել Միջագետքում, որտեղ տաճարներն ու պալատները ծառայում էին որպես
ապահով վայրեր՝ ցորեն, ոսկի և այլ արժեքավոր իրեր պահելու համար։ Բաբելոնում և Եգիպտոսում գործող առաջին
բանկերն արդեն ընդունում էին ավանդներ՝ տրամադրելով պարտքային գրություններ (մուրհակներ), որոնք կարելի է
ասել այժմյան ավանդային պայմանագրի նախատիպերն էին:

Այժմ ներկայացնենք 3 պատճառ, թե ինչու ընտրել ավանդը ներդրումներ կատարելու տասնյակ միջոցներից։

1) Ավանդի հիմնական գաղափարը եղել է ապահովությունն ու անվտանգությունը։ Դարերի ընթացքում ավանդները չեն կորցրել իրենց այդ կարևոր հատկանիշները։ Ներդրումներ կատարելու հազարավոր շահավետ տարբերակներ կան, որոնք սակայն պարունակում են որոշակի ռիսկեր։ Ավանդը կարող է համեմատության մեջ պակաս շահավետ թվալ, սակայն համեմատելիս չպետք է մոռանալ, որ այդտեղ կորուստների հնարավորությունը գրեթե զրոյական է։
ՀՀ-ում անգամ որևէ բանկի անվճարունակության դեպքում ավանդատուները չեն կորցնում իրենց գումարները,
հատուկ այդ նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստեղծվել է ավանդների հատուցումը երաշխավորող
հիմնադրամը։ Բանկում ավանդները պաշտպանված են նաև ինֆլացիայից և գողություններից։

2) Մշտական հասանելիություն քո գումարին։

Ի տարբերություն, օրինակ, ներդրումների բազմաթիվ այլ տարբերակների ավանդատուն կարող է
դադարեցնել ավանդային պայմանագիրը և վերցնել գումարը, երբ ցանկանում է։

3) Մինիմալ ջանքեր ավանդ ձևակերպելու համար։

Ավանդ ձևակերպելու համար պետք չէ ունենալ ֆինանսական կրթություն կամ կատարել բազմաթիվ ուսումնասիրություններ։ Ավանդների մասին ինֆորմացիան չափազանց հասանելի է:

Ամիօ բանկում ավանդ ձևակերպելը նաև շատ պարզ է, պարզապես անհրաժեշտ է ներբեռնել AMIO Mobile հավելվածը, միանգամից հավելվածում դառնալ հաճախորդ, եթե դեռ հաճախորդ չեք և մի քանի վայրկյանում ձևակերպել ձեր ավանդը մինչև 10,5% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ դրամի և 5% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ դոլարի դեպքում։

Եթե ուզում եք իմանալ ավելին, ապա անցեք հետևյալ հղմամբ՝ Ամիօ բանկի ավանդներն՝ էլ ավելի շահավետ

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր