13414 դիտում
18:32 07-12-2016
Նաիրիտցիները կրկին, ի նշան բողոքի, հավաքվել էին ԱԺ-ի դիմաց . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` դեկտեմբերի 7-ին, մի խումբ նաիրիտցիներ հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով, որպեսզի չեղարկվի «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչելու որոշումը: Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերի վերադարձ, գործարանի վերագործարկում: Ցուցարարների թիվն այդքան էլ մեծ չէր, սակայն նշեցին, որ շարունակելու են պայքարել «Նաիրիտ»-ի վերագործարկման համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նաիրիտցիների հետ հանդիպեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Վերջինս հավաքվածների հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը մշտապես «Նաիրիտ»-ի խնդիրը «պահելն է աչքի առաջ», և այսօր էլ, ԱԺ հերթական հարց ու պատասխանի ժամանակ, կբարձրաձայնի այս խնդրի մասին:
Ի. Խաչատրյանը նաև կոչ արեց՝ գնալ, անպայման մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, քանի որ հենց այդ ընտրության շնորհիվ է արդարություն հաստատվելու: Մինչդեռ նաիրիտցիները՝ հույսները կտրած, պատասխանում էին, որ այլևս հույս չեն կապում ընտրությունների հետ. դրանք անարդար են անցկացվում:
Ակցիայի մասնակիցների քիչ լինելու պատճառով այսօր նրանք ոչինչ չնախաձեռնեցին, փոխարենը, ինչպես իրենք նշեցին՝ մեկ անգամ ևս ահազանգեցին «Նաիրիտ»-ի խնդրի մասին:
Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
Նմանատիպ նյութեր
6337 դիտում
17:48 31-08-2017
Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ. Նաիրիտցիները պահանջում են գործարանի վերագործարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5840 դիտում
13:12 04-12-2014
Նաիրիտցիները կրկին փողոց են դուրս եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ