5831 դիտում
13:12 04-12-2014
Նաիրիտցիները կրկին փողոց են դուրս եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ նախագահի աշխատավայրի դիմաց բողոքի հերթական ցույցն էին կազմակերպել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք պահանջում են, առաջին հերթին, վերադարձնել իրենց աշխատավարձերի պարտքերը և երկրորդ՝ թույլ չտալ, որպեսզի որևէ մեկին ազատեն աշխատանքից: Նրանց թիվը այս պահին անցնում է 2500-ը:
Ըստ նաիրիտցիների, գործարանի աշխատակիցների թիվը մոտ 2500 է, իսկ կառավարությունը մտադիր է կրճատումներ կատարել և նրանց թիվը հասցնել 600-ի: Նրանք նամակ փոխանցեցին ՀՀ նախագահի նստավայրի դիմումների բաժին, ինչից հետո պարզ դարձավ, որ իրենց հետ կհանդիպի ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
21844 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ