211652_close_icon
views-count1770 դիտում article-date 23:12 07-12-2016

Մեկնարկել է երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը նվիրված աշխատաժողովը

Դեկտեմբերի 7-ին Երևանում կայացավ «Հայաստանում կրթության և պաշտպանության (երեխաների պաշտպանության) կլաստերի համակարգման ամրապնդում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում էին տաբեր միջազգային կազմակերպությունների և ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Երկօրյա աշխատաժողովը կազմակերպել են ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ինչպես նաև` «Save the Children» և «World Vision Armenia» կազմակերպությունները: Աշխատաժողովը նպատակ ունի բարելավել Հայաստանում ԱԻ արձագանքման շրջանակներում հիմնական կրթության և երեխաների պաշտպանության համակարգը՝ նախանշելով հետևյալ ուղղությունները՝ • Մասնակիցներին ներկայացնել երեխաների համար առանցքային հանձնառությունները մարդասիրական գործառույթներում • Բարձրացնել գործընկերների իրազեկվածությունը՝ ԱԻ դեպքում կրթության կարևորության, երեխաների պաշտպանության և գենդերային խնդիրների վերաբերյալ • Մշակել Աղետների կառավարման ազգային թիմի՝ կրթական և երեխաների պաշտպանության կլաստերների ԱԻ արձագանքման պլաններ: «Յունիսեֆ»-ի հայաստանյան գրսենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդեթեյնը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշեց, որ Սպիտակի երկրաշարժին հաջորդած այս 28 տարիների ընթացքում Հայաստանը հաստատուն քայլերով առաջ է գնացել աղետների դիմակայման տեսանկյունից: Այս կարևոր առաքելության ընթացքում միջազգային կազմակերպություններն աջակցել են և շարունակում են աջակցել Հայաստանին՝ մեծ ուշադրություն դարձնելով երեխաների կրթությանը և իրազեկման բարձրացմանը: Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրուիրթը մեծապես կարևորեց երեխաների պաշտպանության հիմնահարցը՝ նշելով, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել երեխաներին արդյունավետ կրթություն ապահովելու համար: Նա ընդգծեց, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կազմակերպությունները աջակցեն ՀՀ կառավարությանը: ՀՀ ԱԻ նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ վատթարագույն սցենարի դիտարկումը լավագույն մոտեցումն է՝ իրական աղետներին դիմակայելու կարողությունները բարձրացնելու տեսանկյունից: Նա հավելեց, որ այսօր Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցն է, երկրաշարժ, որի դասերը ուսանելի էին ոչ միայն հայերի, այլև՝ ամբողջ աշխարհի համար: - Խորհրդային տարիներին չկար արձագանքման կայուն համակարգ: Սեյսմիկ վտանգը և սեյսմիկ ռիսկը սխալ էին գնահատված: Երեխաներն իրազեկված չէին երկրաշարժի դեպքում տարրական վարքականոնների մասին: Փաստ է, որ շատերը զոհվել են ոչ թե փլուզումների հետևանքով, այլ փլատակներում առաջացած փոշու պատճառով՝ չիմանալով, որ թաշկինակի միջոցով կարող էին փրկվել՝ պարզապես պաշտպանելով շնչուղիները: Այսօր Յունիսեֆ-ը ստանձնել է երեխաների պաշտպանության և ուսումնական պատրաստվածության կարևորագույն դերը: Որպես առաջնայնություն համարելով դրպոցների կարողությունների զարգացման հարցը՝ բոլորս միասին մեծ եռանդով աշխատում ենք երեխաների պաշտպանության և իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ես մեծապես ողջունում եմ կլաստերային մոտեցումը, քանի որ այս կարևորագույն աշխատանքում բոլոր շահագրգիռ կողմերը գիտեն իրենց հստակ դերը և անելիքը: Սա էապես կբարձրացնի կատարվելիք աշխատանքի արդյունավետությունը, - եզրափակեց Ն. Գրիգորյանը: Նշենք, որ աշխատաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև դեկտեմբերի 8-ին: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր