211652_close_icon
views-count5248 դիտում article-date 10:58 08-12-2016

Սահմանամերձ գյուղերի նախկին ղեկավարներ կանդամագրվեն Սեյրան Օհանյանի կուսակցությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ դեկտեմբերի 23-ին կկայանա «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում կուսակցության ղեկավար կընտրվի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու ժամանակ սերտ կապեր է ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի՝ Ոսկեպարի, Բարեկամավանի, Կոթիի հետ: Ս. Օհանյանը վճարել է սահմանամերձ Բարեկամավանի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի գումարը, համայնքային ճանապարհ կառուցելու համար Ոսկեպար համայնքին դիզելային վառելանյութ է տրամադրել և այլն: 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Ոսկեպար համայնքի նախկին ղեկավար Երվանդ Եգանյանը և Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանը չնշանակվեցին իրենց համայնքներում խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի լիազոր ներկայացուցիչներ։ Ավելին՝ Գ. Աբազյանը ՏԻՄ ընտրություններից հետո հանձնել է ՀՀԿ իր անդամատոմսը։ Սպասվում է, որ Բարեկամավանի և Ոսկեպարի նախկին գյուղապետերը կանդամագրվեն Սեյրան Օհանյանի կուսակցությանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր