211652_close_icon
views-count1685 դիտում article-date 10:10 09-12-2016

ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ է քննարկում. «Ժամանակ».

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»–ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն այս պահին քննարկում է ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ՝ առանձին, որն ամենաանհավանականն է, քանի որ համատարած դաշինքների պայմաններում անհնար կլինի մեկ ուժին հաղթահարել 5%-ի շեմը, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ դաշինքով։ 2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո ջերմ հարաբերություններ են պահպանվում ՀՅԴ-ի և Ծառուկյանի միջև և «ազգային» այդ ուժը չի բացառում, որ հենց Ծառուկյանի միջոցով կարող է առնվազն չորս պատգամավոր ունենալ ԱԺ-ում և դրանից հետո ընթացիկ տարեսկզբին Սերժ Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ «ազգային համաձայնության կառավարության» մաս կազմել Ծառուկյանի նոր ձևավորվող դաշինքի հետ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր