211652_close_icon
views-count2442 դիտում article-date 14:33 09-12-2016

Հարավային Կորեայի նախագահին իմփիչմենթ հայտարարվեց

Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտոնապես իմփիչմենթ հայտարարեց երկրի նախագահ Պակ Կին Խեին, հաղորդում է France Presse-ը։ Քվեարկությունն անցկացվել է փակ ռեժիմով։ Խորհրդարանի նիստն ուղիղ հեռարձակել է երկրի պետական հեռուստաընկերությունը։ Իսկ ցուցարարների կրքերը զսպելու նպատակով ոստիկանության աշխատակիցները շրջափակել են խորհրդարանի շենքը։ Հիշեցնենք, որ նախագահի իմփիչմենթի պատճառ հանդիսացավ խոշոր կոռումպցիոն սկանդալը, որում վերջինս ու նրա մտերիմ ընկերուհին ներքաշված էին։ Իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր, որպեսզի կողմ քվեարկեին խորհրդարանի 300 անդամներից 200-ը։ Եվ քանի որ իշխող «Սենուրի» կուսակցությունը Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում, անհրաժեշտ էր, որպեսզի նրա ներկայացուցիչներից առնվազն 28-ը աջակցություն հայտնեին նախագահի դեմ իմփիչմենթին, ինչն էլ տեղի ունեցավ։

Նմանատիպ նյութեր