11435 դիտում
12:03 10-12-2016
Ավտովթար Աշտարակի «գաի պոստի» մոտ. բախվել են Opel-ն ու Renault-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի դիմաց բախվել են 63-ամյա Հրաչյա Բադիյանի վարած Renault մակնիշի 34 QՏ 490 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Արմեն Սարգսյանի վարած Opel մակնիշի 34 FR 879 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Renault-ի վարորդը, ով չթույլատրելի տեղից փորձել է շրջադարձ կատարել՝ ստեղծելով վթարային իրավիճակ, որից հետո բախվել է Opel-ին, իսկ Opel-ն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև Արագածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիյանը։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ժամանել են նաև «Ինգո Արմենիա» և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+