211652_close_icon
views-count2407 դիտում article-date 16:07 10-12-2016

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ԿԱՀ նախաձեռնած ծրագրին

Դեկտեմբերի 9-ին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) նախաձեռնությամբ Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հետ համատեղ անցկացվել է <<Հայաստան-ԵՄ հարաբերությունները>> խորագրով ծրագիր: Նախաձեռնությանը մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Ժառանգություն կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ԵՄ գործընկեր մի շարք կառույցներ: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացել է 5 անդամներով: Ծրագրի շրջանակներում ներկայացվել են ԵՄ և ԵԱՏՄ հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների, խնդիրների, մարտահրավերների և հեռանկարների հետ կապված մի շարք հոդվածներ, որոնք լավագույնը ճանաչվելով տպագրվել են: Ծրագրի ընթացքում քննարկվել են տարատեսակ հարցեր` կապված ԵՄ և ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական համագործակցության հեռանկարների, ԵՄ գլոբալ ռազմավարության համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքականության, բանակցային գործընթացների, Ռուսաստան-ԵՄ սառեցված հարաբերությունների համատեքստում Հայաստանի և ԼՂՀ հետ կապված ինտեգրացիոն գործընթացների հետ: Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ միջև հարաբերությունների շրջանակներում Հայաստանի առջև եղած խնդիրներին և առկա հնարավորություններին: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր