211652_close_icon
views-count3289 դիտում article-date 15:56 10-12-2016

Անդրեա Պիրլոն այցելել է «Չելսիի» մարզաբազա

Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին լեգենդար կիսապաշտպան Անդրեա Պիրլոն այցելել է «Չելսիի» մարզաբազա: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ 37-ամյա ֆուտբոլիստը ծանոթ է դեռևս Տուրինում համատեղ աշխատանքից: Բոլոր դեպքերում, Կոնտեն բացառել է, որ կարող է Պիրլոյին նույնիսկ վարձակալությամբ «Չելսին» հրավիրել: «Անդրեան պարզապես հյուր է եկել, նա դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Նյու-Յորք Սիթիի» հետ: Նա Ամերիկայում հաճույք է ստանում խաղից: Ես ուրախ եմ, որ նա այցելել է ինձ: Անդրեան երեք տարի «Յուվենտուսում» իմ խաղացողն է եղել, միասին մենք մեծ հաղթանակների ենք հասել», ասել է Կոնտեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր