4087 դիտում
17:38 10-12-2016
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» խորագրով սեմինար-դասընթաց, որը վարում էր խոսնակ Էդուարդ Այանյանը
Ոչ ֆորմալ կրթության ձևաչափով հանդիպումը նախաձեռնել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը: Սա «Հաջողության նախագիծ» ծրագրի երրորդ հանդիպումն էր, որը, ըստ կազմակերպիչների, կլինի շարունակական: Այդ ուղղությամբ կենտրոնը լուրջ աշխատանքներ է իրականացնում՝ հաշվի առնելով ուսանողների ցանկություններն ու հետաքրքրությունների շրջանակը:
Էդուարդ Այանյանը ողջունեց նախագծի մասնակիցներին և հույս հայտնեց, որ այս և նմանաբնույթ այլ հանդիպումները կնպաստեն մի շարք բնագավառներում հաջողություններ արձանագրելուն: Բանախոսն այդ հարցում կարևոր գործոն է համարում խոսքը, ինչպես նաև ազատությունը շփման մեջ: Հենց այս գործոնների վրա էլ իր հիմնական խոսքը կառուցեց պարոն Այանյանը:
«Հաջողության հասնելու գլխավոր նախադրյալներից մեկը մարդու արտաբերած մտքերն են: Պետք է հաշվի առնել, որ խոսքը մեծ ուժ, զենք և կարևոր գործիք է: Որպեսզի հասնենք մեր նպատակին, պետք է սովորենք մտածել, այնուհետև միտքը վերածել գրավոր խոսքի: Սա կօգնի հասկանալ, թե որտեղ ենք թերանում, և ինչն է պատճառը, որ հետաքրքիր խոսք ասվածն այնքան էլ մեզ մոտ չի ստացվում: Ինչուները շատ են, իսկ այդ ուղղությամբ պետք է աշխատել»,- ասաց պարոն Այանյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև կոնֆլիկտներին, դրդապատճառներին և դրանցից բխող հետագա խնդիրներին: Ըստ պարոն Այանյանի՝ մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ երբ կոնֆլիկտ ենք ունենում դիմացինի հետ, չգիտենք էլ, ի վերջո, ինչ ենք ուզում, և որն է մեր նպատակը: Այդ հարցում բանախոսը հորդորեց լինել ուշադիր և չանել այնպիսի քայլեր, որոնք հետագայում ի վնաս մեզ կաշխատեն:
Պարոն Այանյանը խոսքի մեջ կարևորում է գրավչությունը: Այն հետաքրքիր դարձնելու համար առաջարկում է օգտվել այնպիսի հնարքներից, որոնք ոչ միայն փորձված ու նպատակային են, այլև կարող են լուրջ ազդեցություն թողնել այս կամ այն գործն իրականացնելիս. «Հնարքները շատ են, հասանելի համացանցում, սակայն դուք կարող եք ձեր սկզբունքներին համապատասխան այնպիսի մեթոդներ ընտրել, որոնք կպայմանավորեն ձեր հաջողությունը»:
Սեմինար-դասընթացի ընթացքում բանախոսն իր աշխատանքային պրակտիկայից բերեց մի շարք օրինակներ, խոսեց իր կյանքում տեղի ունեցած զուգադիպություններից: Նա պատասխանեց նաև ուսանողների հարցերին և նրանց տվեց մի շարք գործնական խորհուրդներ:
Նմանատիպ նյութեր
14832 դիտում
22:59 06-12-2016
Խոսքը՝ որպես հաջողության գրավական. Նազենի Հովհաննիսյան
1293 դիտում
19:00 12-10-2015
Խոստովանությունը՝ որպես հաջողության հասնելու գրավական
880 դիտում
14:34 03-02-2024
Բաքուն ունի ստարտային առավելություն, որն ինքնին դեռ հաջողության գրավական չէ. Ոսկանյան
Այս բաժնից
967 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
991 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»