14110 դիտում
09:36 13-12-2016
Շուկայում կա արտարժույթի պակաս. դրամը արժեզրկվում է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ֆինանսական շուկայում վերջին օրերին նկատվում է դրամի արժեզրկման տեմպի արագացում, ինչը չի տեղավորվում անցած տարիներին ձևավորված տրամաբանության մեջ։ Ըստ այդ տրամաբանության՝ հիմա դրամը պետք է արժեվորվեր։
Երեկ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով մեկ դոլարի գինը կազմել է 484.8 դրամ այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ 480.7 դրամ էր։ Փաստորեն մեկ շաբաթվա մեջ դրամը արժեզրկվել է մոտ 1 տոկոսով։ Անցած տարիներին, եթե չհաշվենք 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերյան ցնցումները, այս շրջանում դրամը կամ կայուն էր, կամ նույնիսկ արժեվորվում էր։
Խնդիրն այն է, որ հիմա բնակչությունը ամանորյա գնումներ կատարելու համար պահուստներից հանում է կանխիկ արտարժույթը ու բերում շուկա, ինչը պետք է հանգեցներ դրամի արժեվորման։ Իսկ դրամի արժեզրկումը նշանակում է, որ շուկայում կա արտարժույթի պակաս։ Թե որն է դրա պատճառը, առայժմ դժվար է ասել, քանի որ ԿԲ-ն չի հրապարակում շուկայում մասնավորապես՝ իր մասնակցության վերաբերյալ օպերատիվ ցուցանիշներ։ Բացառված չէ, որ ԿԲ-ն շուկայից մեծ ծավալով արտարժույթ է գնում, ասենք, արտաքին ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Մյուս տարբերակն այն է, որ շուկայում խաղում են այլ «դոլար հավաքողներ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1537 դիտում
09:37 22-05-2015
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում և արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժևորվել է. ՀԺ
2028 դիտում
09:29 03-04-2019
40 մլրդ դրամը՝ գնաճի հաշվին. Մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի՝ հատելով 500 դրամի շեմը. «Ժամանակ»
4891 դիտում
10:17 20-03-2020
Վրացական լարին նույնպես արժեզրկվում է. «Ժամանակ»
Այս բաժնից
784 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1039 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2335 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ