211652_close_icon
views-count5490 դիտում article-date 14:50 13-12-2016

Եվրո-2018. Հայտնի դարձան Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017/2018 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվեց երրորդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Թուրքիայի և Իսրայելի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Չեխիայում: Հանդիպումները տեղի կունենան 2017 թ. հոկտեմբերի 13-ին, 16-ին և 19-ին: Ընդհանուր առմամբ, 52 երկրների հավաքականներ բաժանվեցին 13 խմբերի: Նրանցից հաջորդ՝ էլիտ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին և երկրորդ տեղ գրաված թիմերը, ինչպես նաև առաջին երկու թիմերի հետ խաղերում լավագույն արդյունք ցույց տված 4 թիմ, որոնք խմբերում կզբաղեցնեն երրորդ տեղը: Այդ թիմերը էլիտ-ռաունդում կմիանան Գերմանիային և Պորտուգալիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները կկայանան 2018 թ. գարնանը: Այստեղ 8 խմբերի հաղթողները և երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն 7 թիմերը կմիանան Անգլիային, որտեղ էլ 2018 թ. մայիսին տեղի կունենա եզրափակիչ մրցաշարը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր