211652_close_icon
views-count65933 դիտում article-date 20:13 13-12-2016

Առեղծվածային դեպք Երևանում. կա վարկած, որ «Սիրո և Հավատի» զբոսայգում հայտնաբերված ավտոմատը այն հրազենն է, որով օրեր առաջ դիմակավորված ճիվաղը հարձակվել էր «չենջի» վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամաս գտնվող «Սիրո և Հավատի» զբոսայգում աղբի մեջ հրազեն կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված վայրում հայտնաբերել են ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ և փամփուշտներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության փորձաքրեագետը: Փաստի աթիվ ոստիկանության Մալաթիա –Սեբաստիայի բաժի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չի բացառվում, որ հայտնաբերված ինքնաշենը լինի այն զենքը, որով դեկտեմբերի 9-ին դիմակավորված ճիվաղը Հարավ-Արևմտյան թաղամասում ավազակային հարձակում էր կատարել տարադրամի փոխանակման աշխատակցի նկատմամբ, սակայն իր սև գործը կիսատ թողնելով՝ դիմել էր փախուստի: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/09/103536/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 9-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս էր մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։ Հանցագործը, ով եղել էր դիմակավորված, ավտոմատն ուղղել էր խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար պահանջել։ Տեսնելով, որ աշխատակցուհին դիմադրում է, նա գործի էր դրել ավտոմատը. կրակոցներ էր արձակել, որից հետ իր սև գործը չավարտելով՝ դիմել էր փախուստի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր