41587 դիտում
10:18 27-04-2017
Փորձաքննությամբ պարզվել է՝ հայտնաբերված ավտոմատը եղել է այն զենքը, որով դիմակավորված ճիվաղը Երևանում ավազակային հարձակում էր կատարել տարադրամի փոխանակման կետի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը 2016 թվականի դեկտեմբերի 13-ին տեղեկություն էր տարածել Երևանում «Սիրո և հավատի» զբոսայգում ոստիկանների և փրկարարների կողմից հայտնաբերված ԱԿ 74 տեսակի ինքնաձիգի և փամփուշտների մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը դեռ այն ժամանակ ուներ կասկածներ այն մասին, որ չէր բացառվում, որ նշված ինքնաձիգն օգտագործվել է դեկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութի նկատմամբ կատարված ավազակային հարձակման ժամանակ, երբ դիմակավորված ճիվաղը փորձել էր ինքնաձիգով թալանել խանութում գործող տարադրամի փոխանակման կետը։
Հայտնաբերված ինքնաձիգը առգրավվել էր և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, դատահետքաբանական և այլն։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանոթյան փորձաքրեագիտական վարչությունից ստացվել է պատասխան այն մասին, որով հաստատվել է իրավապահների կասկածները և հայտնաբերված ինքնաձիգն օգտագործվել է նույն ավազակային հարձակման ժամանակ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/13/103945/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, 2016 թվականի դեկտեմբերի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասում գտնվող «Սիրո և Հավատի» զբոսայգում աղբի մեջ հրազեն կա:
Ժամանել էր թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված վայրում հայտնաբերել էին ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ և փամփուշտներ: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության փորձաքրեագետը:
Փաստի աթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չէր բացառվում, որ հայտնաբերված ինքնաշենը լիներ այն զենքը, որով դեկտեմբերի 9-ին դիմակավորված ճիվաղը Հարավ-Արևմտյան թաղամասում ավազակային հարձակում էր կատարել տարադրամի փոխանակման աշխատակցի նկատմամբ, սակայն իր սև գործը կիսատ թողնելով՝ դիմել էր փախուստի:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+